Կարևոր իրադարձություններ

Զոհված զինվորների հարազատները որպես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ. Հայկ Մարության

16 Սեպտեմբեր, 2021 20:33
Զոհված զինվորների հարազատները որպես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանդիպել եմ պատերազմում զոհված մեր հերոսների ծնողների հետ

Քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ, զոհված զինվորների հարազատները հատուկ վերապատրաստում են անցել և որպես հավասար խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ։

Շնորհակալ եմ մեր մայրերին ու քույրերին, որ կարողացել են ուժ գտնել իրենց մեջ և որոշել են օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին