Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

16 Սեպտեմբեր, 2021 20:12
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Սեպտեմբերի 16-ին՝  ժամը 17:35-ի սահմաններում, 41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus  մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի  սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Մեքենան բախվել է քարին, հողաթմբին և կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ,  վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ ապա՝  Երևանից ժամանած ռեանիմոբիլով՝ «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ  դարձի բերել այն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին