Կարևոր իրադարձություններ

Մեղրիում հրդեհ է բռնկվել, ակնկալում ենք ձեր օգնությունը․ համայնքապետարան

16 Սեպտեմբեր, 2021 18:49
Հեղինակ՝ Մեղրիի համայնքապետարան
Մեղրիում հրդեհ է բռնկվել, ակնկալում ենք ձեր օգնությունը․ համայնքապետարան

 Այսօր Մեղրիի Ղալադաշի տարածքում հրդեհ է բռկվել: Այդ մասին տեղեկանում ենք Մեղրիի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես նշված է.

«ԿԱՐԵՎՈՐ ❗️❗️❗️

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Մեղրիի Ղալադաշի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել:

Ակնկալում ենք ձեր աջակցությունն ու օգնությունը: Ովքեր ունեն ամենագնաց բարձր մեքենաներ 17.09.2021-ին ժամը 03:00-ին (գիշերը) կրակը չեզոքացնելու համապատասխան պարագաներով լինեն Մեղրի և Ագարակ քաղաքների հրապարակներում:

Առավել մանրամասն տեղեկության համար զանգահարել +37498997966 հեռախոսահամարին»:

 

Լրահոս

Դիտել ավելին