Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի ական. ԱԻՆ

16 Սեպտեմբեր, 2021 18:41
Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի ական. ԱԻՆ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ խաղողի այգիներում հայտնաբերվել են 2 հատ 82 մմ-ոց կոռոզիայի ենթարկված առանց պայթուցիչի ականանետի ական և 1 հատ ականանետի ականի տանող սարք։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան հետագա ոչնչացման նպատակով։

Լրահոս

Դիտել ավելին