Կարևոր իրադարձություններ

Օզոնային շերտի պահպանության խնդիրը առաջնային է բոլոր երկրների համար. ՇՄՆ

16 Սեպտեմբեր, 2021 18:26
Հեղինակ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Օզոնային շերտի պահպանության խնդիրը առաջնային է բոլոր երկրների համար. ՇՄՆ

Սեպտեմբերի 16-ը Օզոնի շերտի պաշտպանության միջազգային օրն է: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարեց սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանության միջազգային օր:

Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պաշտպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար:

 

Երկրի վրա կյանքը հնարավոր չէր լինի առանց արեգակնային լույսի, սակայն արեգակի էներգիան չափազանց շատ կլիներ առանց օզոնային շերտի։ Փաստ է, որ օզոնի շերտը Երկիրը պաշտպանում է արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Որպես հետևանք՝ այդ ճառագայթների պատճառով կարող են առաջանալ առողջական խնդիրներ, ինչպես օրինակ՝ մաշկի քաղցկեղ և աչքի կատարակտ։ Վնասակար ճառագայթները կարող են բացասական հետևանք ունենալ նաև գյուղատնտեսության, ձկնային տնտեսությունների համար՝ որպես հետևանք հանգեցնելով նաև տնտեսական խնդիրների:

Հետևաբար, մարդկությունը գործ ունի էկոհամակարգերի քայքայման հույժ վտանգավոր երևույթի հետ:

 Համոզված ենք, որ մենք պետք է շարունակենք և ակտիվացնենք միջազգային համագործակցությունը բոլոր այն հարթակներում, որոնք հնարավորություն կտան բարձրաձայնելու մեր մտահոգություններն ու առաջարկությունները՝ նպաստելով համաշխարհային բնության պահպանմանն ու վերարտադրմանը՝ հանուն ապագա սերունդների:

 

Լրահոս

Դիտել ավելին