Կարևոր իրադարձություններ

Նյարդերը հանգստացնող միջոցներ

18 Հոկտեմբեր, 2015 22:38
Նյարդերը հանգստացնող միջոցներ

168.am–ը գրում է.

Կիտրոնի կեղև: Չորացրած կեղևը մանրացրեք, 21 օր թրմեք օղու մեջ՝ 1:10, պահեք մութ տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ 100 մլ ջրով:

Ոգեթուրմն ունի զարմանալի հատկություն. Հանգստացնելով նյարդերը, միաժամանակ գրգռում է ախորժակը:

Մոշենու տերև: Մանրացրեք, խառնեք մոշենու տերև, ուրցի խոտ՝ 5:2: Խառնուրդից վերցրեք 1 ճ/գ., լցրեք 500 մլ եռջրի մեջ, 1 ժամ թրմեք տաք տեղում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Չոր հումքի դեպքում չափաբաժինը նվազեցրեք՝ 2 անգամ:

Դաղձի տերև: Մանրացրեք, խառնեք առյուծագու ու դաղձի թարմ խոտերը: Մեկ ճ/գ. հումքին ավելացրեք 600 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, 3 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ: Թուրմն օգտակար է անքնության ու գլխացավի դեպքում:

Խմեք 50-ական մլ՝ օրը 5-6 անգամ, շարունակեք 1 շաբաթ, կրկնեք 1 շաբաթ անց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին