Կարևոր իրադարձություններ

Տրակտորի վարորդը ձերբակալվել է՝ 6 ամյա աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով. ՀՀ ՔԿ

16 Սեպտեմբեր, 2021 17:18
Տրակտորի վարորդը ձերբակալվել է՝ 6 ամյա աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով. ՀՀ ՔԿ

2021թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Մեղրի համայնքի 37-ամյա բնակիչը, նույն համայնքի Լեհվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի մերձակա ճանապարհին վարելով ՍՊ ընկերության «CLG-856» մակնիշի բարձիչ տրակտորը, վրաերթի է ենթարկել նշված գյուղի անչափահաս բնակչուհուն՝ ծնված 2015թ., որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատական ծառայությունից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին