Կարևոր իրադարձություններ

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն նվազել են, ռուբլունը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

16 Սեպտեմբեր, 2021 16:47
Դոլարի և եվրոյի փոխարժեքներն նվազել են, ռուբլունը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 486.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նազելով 0.63 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։   

Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.32 դրամով և կազմել 572.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 6.72 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.26 դրամով և կազմել 672.07 դրամ:  

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  372.71 դրամ, ոսկի՝ 28,099.19 դրամ, պլատին՝ 14,714.56 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին