Կարևոր իրադարձություններ

«Ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես». Գնել Սանոսյանի խոսնակը հերքում է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հայտարարությունը

16 Սեպտեմբեր, 2021 15:33
Հեղինակ՝ Սոնա Հարությունյան
«Ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես». Գնել Սանոսյանի խոսնակը հերքում է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հայտարարությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան Գեղամասար համայնքի ղեկավարի այսօրվա հայտարարությունների,

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իբրև թե իրեն ասել է.

«Ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես»։

Համայնքապետի պնդումները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում։ Համայնքապետի ու Գնել Սանոսյանի միջև զրույց եղել է 2019 թվականին, երբ Սանոսյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Նշված ժամանակահատվածում համայնքապետի կողմից հարկերի հավաքագրումը շատ ցածր է եղել։ Սանոսյանն Ավետյանին պարզապես բարեկամական խորհուրդ է տվել զբաղվել իր պարտականություններով՝ կա՛մ հարկերը հավաքագրել, կա՛մ պայմանագրերը խզել, կա՛մ դիմել ԴԱՀԿ՝ ինչպես օրենքն է պահանջում։ Այլապես համայնքապետի վարքագիծը կարող է դիտվել որպես անգործություն և օրենքի հետ խնդիրներ կառաջանան։

Ինչ վերաբերում է համայնքապետի այն պնդումներին, թե խոշորացվող համայնքների բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում, ապա դա ևս իրականությանը չի համապատասխանում։ Խոշորացվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ Նախկինում էլ, ներկայում էլ նախարարության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների մեր գործընկերներն ամենօրյա ռեժիմով խոշորացվող տարբեր համայնքներում հանդիպումներ են ունենում, լսում ժողովրդի առաջարկությունները, կարծիքները»։

 

Լրահոս

Դիտել ավելին