Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Այնթապ գյուղում եղբայրների են դանակահարել (տեսանյութ)

16 Սեպտեմբեր, 2021 15:15
Այնթապ գյուղում եղբայրների են դանակահարել (տեսանյութ)

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք` թոքի վնասումով, կրծքավանդակի, պարանոցի և գլխի ծակած-կտրած վերքեր, որովայնի մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկի մոտակայքից հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա 38-ամյա եղբայրը: Ավագ եղբայրն ի վիճակի չէր բացատրություն տալու. վիճակը ծանր էր, և նա տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճշտվեց, որ նա սեպտեմբերի 1-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով, ինչը, սակայն, այս դեպքի հետ որևէ առնչություն չունի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերվեցին օպերատիվ տեղեկություններ, որ սեպտեմբերի 13-ին Այնթապ գյուղում ծագած կենցաղային անհիմն վիճաբանության ընթացքում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված անձին դիտավորյալ մարմնական վնասվածք են պատճառել նույն փողոցի բնակիչներ, 37 և 38 տարեկան եղբայրները: Հարևան եղբայրները նախ կռվել են ձեռքերով, հետո 37 տարեկանը դանակի հարվածներ է հասցրել 40-ամյա հարևանին, ապա օդամղիչ ատրճանակով մի քանի կրակոց արձակել նրա ուղղությամբ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 14-ի գիշերը որոնվող եղբայրները կամավոր ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Երկուսն էլ ձերբակալվել են:

Առավոտյան նրանցից մեկի մատնացույց արած կոյուղու խողովակի միջից հայտնաբերվեց օդամղիչ ատրճանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Դիտել ավելին