Կարևոր իրադարձություններ

ԱԺ խորհուրդը հաստատել է միջխորհրդարանական պատվիրակությունների կազմերը

16 Սեպտեմբեր, 2021 14:33
ԱԺ խորհուրդը հաստատել է միջխորհրդարանական պատվիրակությունների կազմերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Քննարկվել և հաստատվել են Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Ըստ այդմ՝ «Եվրանեսթի» ԽՎ պատվիրակությունը կգլխավորի Մարիա Կարապետյանը, ՍԾՏՀԽՎ-ն՝ Բաբկեն Թունյանը, իսկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն է Ռուբեն Ռուբինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին