Կարևոր իրադարձություններ

Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել

16 Սեպտեմբեր, 2021 14:05
Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է.
 
«Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել
 
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ:
«Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի», - ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` անդրադառնալով պատվաստումների հանդեպ անվստահության մասին լրագրողների հարցերին:
«Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ: Բոլոր երեխաները պատվաստվեցին և ոչ ոք ոչինչ չասաց»:
Պապ Ֆրանցիսկոսը, ով պատվաստվել է COVID- ի դեմ, պարբերաբար հանդես է գալիս համընդհանուր խնդրի լուծման համար պատվաստվելու հորդորներով:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս կարդինալ Ռեյմոնդ Բըրքը, ով դեմ էր արտահայտվել պատվաստումներին, վարակվել էր կորոնավիրուսով և հոսպիտալացվել ԱՄՆ-ում»:
 

Լրահոս

Դիտել ավելին