Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում արտադրվող ԱԹՍ-ները չեն բավարարում բանակի պահանջարկը. ԲՏԱ նախարար

16 Սեպտեմբեր, 2021 13:45
ՀՀ-ում արտադրվող ԱԹՍ-ները չեն բավարարում բանակի պահանջարկը. ԲՏԱ նախարար

Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ներն այսօր չեն բավարարում բանակի պահանջարկը։ Այդ մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: 

«Բայց ես չեմ ուզում դրանում շատ մեծ խնդիր տեսնել, որովհետև մարդիկ նոր են ակտիվանում, նոր են հեռանկարներ տեսնում։ Նաև ՊՆ-ի կողմից իջեցված պատվերն էլ, ըստ էության, նոր է։ Այսինքն` մարդիկ արդեն գիտեն, որ իրենց արտադրանքի կարիքը ունի ՊՆ-ն, և իրենք կարող են, այդ հանգամանքը հաշվի առնելով՝ արդեն մտածել սերիական արտադրության մասին»,- ասել է Խաչատուրյանը։

Նախարարը հայտնել է, որ Հայաստանում ԱԹՍ արտադրող բոլոր ընկերություները գիտեն, որ երկիրը պատրաստ է գնել իրենց արտադրանքը։ Այս հարցով ոլորտի ընկերությունների հետ պաշտպանության ու բարձր տեխնոլոգիական արդյունբերության նախարարներն արդեն երկու քննարկում են անցկացրել։

Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությամբ 10 ընկերություն է զբաղվում։ Կան նաև այնպիսիք, որոնք արդեն պատրաստի արտադրանք ունեն ու անգամ փորձարկումներ են անցել։

«Երևի ավելի ճիշտ կլինի վարժանքների ժամանակ նման ստուգումներ անցնեն, որովհետև որքան էլ սովորական պայմաններում փորձարկումներ լինեն՝ հասկանալի է, որ զորավարժությունների ժամանակ դրանք բոլորովին այլ իրավիճակներ են»,- ասել է Խաչատուրյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին