Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում 2022-ին կանխատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. ԱՄՀ

16 Սեպտեմբեր, 2021 13:19
ՀՀ-ում 2022-ին կանխատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. ԱՄՀ

2021 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպերը կպահպանվեն՝ տարին ամփոփելով 6.5% տնտեսական աճով. Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի ղեկավար Նաթան Պորտերի տարածած հաղորդագրությունն է:

Թվերն ամփոփվել են Հայաստանի իշխանությունների հետ անցկացված վիրտուալ հանդիպման ավարտին: 2022 թ. համար կանխատեսվում է 4.5% տնտեսական աճ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին բացասական գործոնները և ռիսկերը շարունակում են աճել՝ ներառյալ աշխարհաքաղաքական լարվածությունը, արտաքին պահանջարկի դանդաղումը և համաշխարհային ֆինանսական շուկայի անկայունության աճը:

Ընդգծվում է, որ կառավարության հաջողությունները քաղաքական, արտաքին, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանման գործում նշանակալի են երկակի շոկերի՝ համաճարակի և ռազմական հակամարտության ֆոնին:

Արժույթի միջազգային հիմնադրամը շեշտում է, որ Հայաստանը կշահի հարկաբյուջետային և կառուցվածքային բարեփոխումների շարունակական իրականացումից, որոնք նաև նշված են կառավարության ծրագրում՝ ավելի ուժեղ, ավելի տևական ներառական աճ ապահովելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին