Կարևոր իրադարձություններ

Լյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանը

16 Սեպտեմբեր, 2021 13:02
Լյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը հայցադիմումներ են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ վիճարկելով իրենց գույքն ուսումնասիրելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Սարգսյանները պահանջում են վերացնել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Դավթյանի կողմից 2020թ հոկտեմբերի 7-ին կայացված՝ հայցվորներին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։

  

 

Լրահոս

Դիտել ավելին