Կարևոր իրադարձություններ

Ամանորին ոչ աշխատանքային oրեր կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը

16 Սեպտեմբեր, 2021 12:48
Ամանորին ոչ աշխատանքային oրեր կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 16-ի իր նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություններին, որով սահմանվում է, որ Ամանորի տոներից ոչ աշխատանքային են լինելու դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

Ըստ ներկայացված օրինագծի՝ տոների և հիշատակի օրերի մասին 2001 թ. հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածը շարադրվել է հետևյալ նոր խմբագրությամբ. «Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»:

Նոր նախագծով՝ նաև ուժը կորցրած է համարվում օրենքի 1.1 հոդվածը, որի համաձայն ոչ աշխատանքային էր նաև հունվարի 7-ը՝ որպես Մեռելոց հիշատակի օր:

Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է այն փաստարկով, որ «տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում  ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին