Կարևոր իրադարձություններ

Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում. Անահիտ Ավանեսյան

16 Սեպտեմբեր, 2021 12:28
Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում. Անահիտ Ավանեսյան

Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը: Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել», – նշեց Ավանեսյանը՝ համոզմունք հայտնելով, որ համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին