Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

16 Սեպտեմբեր, 2021 12:15
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ անդամ երկրների կանոնադրական մարմինների հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին, իսկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի  նիստը՝ 2022 թ. չորրորդ եռամսյակում: 

 

Լրահոս

Դիտել ավելին