Կարևոր իրադարձություններ

Դատապարտյալի գրպանում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ․ ՔԿԾ

16 Սեպտեմբեր, 2021 11:09
Դատապարտյալի գրպանում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ․ ՔԿԾ

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են եթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալ Գ. Խ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,8 գրամ քաշով զանգված: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿԾ-ն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին