Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր

16 Սեպտեմբեր, 2021 09:52
Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակներում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Նույն օրը նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպում։

Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

 

Լրահոս

Դիտել ավելին