Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Ընտրություններից առաջ քաղաքապետը որոշել է լավությո՞ւն անել մերձավորներին. «Հրապարակ»

16 Սեպտեմբեր, 2021 09:02
Ընտրություններից առաջ քաղաքապետը որոշել է լավությո՞ւն անել մերձավորներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեւական  ընդմիջումից՝ ամառային արձակուրդներից  հետո Վանաձորի ավագանին երեկ նիստ է հրավիրել, սակայն այն տապալվել է քվորումի բացակայության պատճառով։ 33 հոգանոց կազմից ներկայացել են ընդամենը երկուսը, անգամ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները չեն եղել։

Պատճառը, ըստ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի, ներկայացված օրակարգն է, որտեղ տասնյակ հարցեր են ընդգրկված՝ հողատարածքներ վաճառելու, նվիրատվություն կատարելու, աճուրդի դնելու, որոշ հողատարածքներ համայնքային սեփականություն դարձնելու վերաբերյալ։

Վանաձորի համայնքային ընտրություններից առաջ քաղաքապետը, հավանաբար, որոշել է լավություն անել մերձավորներին՝ մեկին հող նվիրել, մյուսին՝ էժան վաճառել, երրորդին՝ ձեւական աճուրդով հանձնել եւ այլն: «Բայց փաստը, որ իրենց ավագանու անդամները չէին ներկայացել նիստին, վկայում է այն մասին, որ իրենց ներսում էլ միանշանակ չեն ընդունել այդ ամենը, պարզ ասած՝ իրենք իրենց մեջ չեն բարիշել՝ ում տալ, ում չտալ»,- ասաց Մարուքյանը, ով առցանց է հետեւել նիստին։ Վանաձորի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի սկզբին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին