Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Մարզպետի մտերիմը` քաղաքապետի թեկնածու. ում են առաջադրելու Իջևանում. «Ժողովուրդ»

16 Սեպտեմբեր, 2021 08:15
Մարզպետի մտերիմը` քաղաքապետի թեկնածու. ում են առաջադրելու Իջևանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուն կունենա նաեւ վարչապետ Նիկոլի Փաշինյանի հարազատ Իջեւան քաղաքում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանությունը նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրելու է Իջեւանի համայնքապետի պաշտոնակատարին՝ Արթուր Ճաղարյանին:

Երեկ՝ ամբողջ օրը, փորձեցինք կապ հաստատել Ճաղարյանի հետ, փորձերը, սակայն, ապարդյուն անցան. համայնքապետի պաշտոնակատարն անարձագանք թողեց մեր բոլոր հեռախոսազանգերը: Հեռախոսազանգերին չպատասխանեց նաեւ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը, որը, ըստ մեր լուրերի, այս օրերին Իջեւանում նախընտրական հարցերով է զբաղված: Հենց նա է «կուրացիա» անում ընտրությունների հետ կապված հարցերն ու աջակցում Ճաղարյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Ճաղարյանը Ղալումյան եղբայրների հետ է բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ:

Թե՛ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի, թե՛ նրա մարզպետ եղբայր Հայկ Ղալումյանի «դաբրոյով» է, որ Ճաղարյանը ներկայացվել է իշխանություններին ու արժանացել որպես թեկնածու առաջադրվելու հավանությանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին