Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Վազգեն Մանուկյանը նեղացած է Ռոբերտ Քոչարյանից. «Հրապարակ»

16 Սեպտեմբեր, 2021 08:03
Վազգեն Մանուկյանը նեղացած է Ռոբերտ Քոչարյանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրություններից հետո անցել է ընդհատակ։ Նրան առաջ բերեցին նոյեմբերի 9-ից հետո՝ որպես ժամանակավոր վարչապետի թեկնածու, որը պետք է մեկ տարի պաշտոնավարեր` կազմակերպեր ընտրությունները եւ հեռանար:

Բայց երբ փողոցային պայքարը ձախողվեց, եւ իշխանությունը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, Մանուկյանն ինքնաբերաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նա դեմ էր ընտրություններին եւ կարծում էր, որ դա սխալ ճանապարհ է:

Հիմա գրեթե չի շփվում, հարցազրույցներ չի տալիս, զանգերին չի պատասխանում:

Ասում են՝ նեղացած է Քոչարյանից ու մյուսներից, որ իրեն չլսեցին եւ համաձայնելով իշխանությունների սցենարին` նպաստեցին նրանց վերարտադրությանը, ուստի որոշել է որեւէ բանի չխառնվել։ Մեզ ասացին` հիմնականում զբաղված է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբով, որը նույնպես պասիվացել է, միայն գրասենյակն է ֆորմալ գործում` «Իմպերիում պլազա» հյուրանոցում, Ամիրյան փողոցում։

Վազգեն Մանուկյանի՝ «Հայրենիքը փրկելու» շարժման արդյունքում ստացած միակ «քյարը», փաստորեն, եղավ քրեական գործը, որը հարուցվել է հարթակից «իշխանությունը զավթելու» կոչեր հնչեցնելու համար։ Սեպտեմբերի 22-ին այս գործով հերթական դատական նիստն է, որին, ինչպես տեղեկացանք, Մանուկյանը բարեխղճորեն ներկայանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին