Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին որոշում կընդունի

16 Սեպտեմբեր, 2021 00:27
Կառավարությունը ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին որոշում կընդունի

Կառավարության սեպտեմբերի 16-ի օրակարգում ընգրկված է «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է կրճատել ամանորի հանգստյան օրերը:

Երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեություն ծավալելու նպատակով առաջարկվում է հունվարի 2-5 և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

Ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։ 

Եվ սակայն այժմ Հայաստանում ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

Նախագիծը կառավարության կողմից հաստատվելու դեպքում կգնա ԱԺ:

 

Լրահոս

Դիտել ավելին