Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 22.3 հա տարածքում բռնկված հրդեհները

15 Սեպտեմբեր, 2021 23:55
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 22.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 13-ից 15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

 

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․2 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2700 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 700 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3500 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ,

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 6 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 4․5 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․02 հա, Աբովյան քաղաքում՝ 3900 քմ, Ջրառատ գյուղում՝ 3 հա, Քասախ գյուղում՝ 1500 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1500 քմ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 1․04 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1․5 հա, Դիլիջան քաղաքում՝ 1․5 հա, Պառավաքար գյուղում՝ 200 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 22.3 հա։

Լրահոս

Դիտել ավելին