Կարևոր իրադարձություններ

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

15 Սեպտեմբեր, 2021 23:18
Հեղինակ՝ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս  մեկ աճյուն

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին