Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

15 Սեպտեմբեր, 2021 21:58
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Յուրիկ Աբգարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը՝ 25-ամյա Յ. Աբգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։  

 

Լրահոս

Դիտել ավելին