Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Վթար Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին. կա վիրավոր

15 Սեպտեմբեր, 2021 21:42
Վթար Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին. կա վիրավոր

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, և վիրավոր կա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «BMW 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Ա․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Վիրավորին տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ, դեռ մինչև փրկարարների՝ դեպքի վայր հասնելը:

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Դիտել ավելին