Կարևոր իրադարձություններ

Նախարարի հրամանով նախատեսված բոլոր միջոցառումներն ունեն իրավական հիմքեր, որոնք համաչափ են. Ավանեսյան

15 Սեպտեմբեր, 2021 20:47
Նախարարի հրամանով նախատեսված բոլոր միջոցառումներն ունեն իրավական հիմքեր, որոնք համաչափ են. Ավանեսյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով այն կարգավորմանը, որի համաձայն՝  աշխատակիցները ամսական երկու անգամ կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն, կամ պատվաստումը հավաստող փաստաթուղթ ներկայացնեն, հարցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, թե. «Եթե հանրային առողջության խնդիր է դրված, ինչո՞ւ պետությունը չի մասնակցում վճարմանը՝ ամբողջությամբ կամ մասնակի: Ինչո՞ւ է պետությունը խրախուսելու, իրազեկելու փոխարեն կիրառում հարկադրանքի միջոցներ՝ նոր խնդիրներ և վեճեր ստեղծելով աշխատանքային հարաբերություններում»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց միջազգային փորձը՝ նշելով, թե նաև կիրառված սահմանափակումներն են նպաստել, որ աշխարհի մի շարք երկրներում բնակչության 70-80 տոկոսը պատվաստվել է, ապա հավելեց, որ բոլոր միջոցառումները, որ նախատեսված են նախարարի հրամանով, ունեն իրավական հիմքեր, որոնք համաչափ են:

 

Լրահոս

Դիտել ավելին