Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին

15 Սեպտեմբեր, 2021 20:03
Արցախի նախագահը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին

Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին:

Զրուցակիցները քննարկել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նոր նախագծերի հեռանկարները:

Երկրի ղեկավարը չափազանց կարևոր է համարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված գործունեությունը՝ շեշտելով, որ միայն ողջ հայության ջանքերի միավորման շնորհիվ է հնարավոր Արցախում ապրելու ու արարելու արժանապատիվ պայմաններ ստեղծել։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է բնակարանաշինության և կրթական ոլորտներում, ինչպես նաև պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կենսական նշանակությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին