Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Ford Transit մակնիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել

15 Սեպտեմբեր, 2021 19:14
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Ford Transit մակնիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ ժամը 15:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի սկզբնամասում գտնվող Ford Transit մակնիշի ավտոմեքենայում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին