Կարևոր իրադարձություններ

Խաղողի մթերման նվազագույն գինը 115-ից կբարձրանա 130 դրամի

15 Սեպտեմբեր, 2021 19:36
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Խաղողի մթերման նվազագույն գինը 115-ից կբարձրանա 130 դրամի

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր քննարկում եմ ունեցել խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների լուծման նպատակով։

Քննարկվել է խաղողի մթերման գնի շուրջ առաջացած խնդիրը. ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական սորտի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 դրամի փոխարեն սահմանելով 130 դրամ։

 

Տեղեկացրել եմ, որ մթերման կայաններում իրականացվել են կշեռքների և շաքարաչափերի ստուգաչափման աշխատանքներ՝ նշելով, որ այդ հարցը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

 

Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Վերահաստատել եմ խաղողի արժեշղթայի ռազմավարական նշանակությունը և խաղող մթերող կազմակերպություններին առաջարկել մթերման սեզոնն ամփոփելուց հետո պարբերաբար կազմակերպել նմանատիպ քննարկումներ՝ ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին