Կարևոր իրադարձություններ

Բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը շարունակվում են. քաղաքապետարան (տեսանյութ)

15 Սեպտեմբեր, 2021 18:41
Հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը շարունակվում են. քաղաքապետարան (տեսանյութ)

Բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը շարունակվում են: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես նշված է.

«Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար:

Գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա:

 Ստուգայցերի շրջանակում տարհանվել են նաև փողոցային առևտրի համար օգտագործվող ավտոմեքենաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին