Կարևոր իրադարձություններ

Հենց հիմա բանակցությունների գործընթաց է. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին

15 Սեպտեմբեր, 2021 17:38
Հենց հիմա բանակցությունների գործընթաց է. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին

Հայաստանը հուսով է, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը, մոտակա ժամանակահատվածում անսպասելի բան չի կանխատեսում: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Երեկվա դրությամբ ռեկորդ եղավ, գազի գինը կազմեց 800 դոլարին համարժեք 1000 խմ-ի համար, ինչը, բնականաբար, որոշակի հարցեր առաջացնում է: Բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում, որովհետև, ըստ էության, ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած որ «Գազպրոմ» խմբի կողմից կա պնդում, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով, իրենց չի բավարարում: Բայց դա աշխատանքային պրոցես է, ձեր թույլտվությամբ ավել բան չասեմ, որովհետև հենց հիմա բանակցությունների գործընթաց է:

Հուսով եմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված»,- ասաց փոխվարչապետը՝ հիշեցնելով աշխարհում ընթացող փոփոխություններին մասին՝ նշելով, որ չի կարող խոսել 2-3 տարվա կտրվածքով:

 

Լրահոս

Դիտել ավելին