Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ ֆինանսների նախարարն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են երկու ժողովուրդների միջև տնտեսական և մշակութային կապերի ակտիվացումը

15 Սեպտեմբեր, 2021 16:13
ՀՀ ֆինանսների նախարարն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են երկու ժողովուրդների միջև տնտեսական և մշակութային կապերի ակտիվացումը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից՝ Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը եւ հատուկ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր բնագավառներում, հատկապես Առողջապահության ոլորտում, Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունների պարագայում առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացման կարեւորությունը:

Ֆուկուշիմա Մասանորին հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու եւ դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

Լրահոս

Դիտել ավելին