Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին ու չի հորդորել հրաժարվել մանդատից․ փաստաբան

15 Սեպտեմբեր, 2021 15:42
Հեղինակ՝ Էրիկ Ալեքսանյան
Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին ու չի հորդորել հրաժարվել մանդատից․ փաստաբան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։

Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին եւ զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը, խստորեն դատապարտեց սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել եւ նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»։

 

Լրահոս

Դիտել ավելին