Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում անհայտ մեքենայի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և հեռացել

15 Սեպտեմբեր, 2021 14:47
Գեղարքունիքում անհայտ մեքենայի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և հեռացել

Սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմանում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Մանյակ Գալստյանին: Այս մասին հայտնում է https://shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում որոշ հանգամանքներ էին պարզում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, ժամը 22։40-ի սահմանում մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին