Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Մետաղական հանքերի հարկման նոր համակարգ կներդրվի. Վահան Քերոբյան

15 Սեպտեմբեր, 2021 14:22
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Մետաղական հանքերի հարկման նոր համակարգ կներդրվի. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2021 թվականի հուլիսին էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ «հանքային» նախաձեռնությամբ` մտցվեց լրացուցիչ ժամանակավոր լիցենզիոն տուրք պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման վրա` հաշվի առնելով 2021 թվականին այս երկու մետաղների գների կտրուկ աճը, որի արդյունքում ստացվող լրացուցիչ շահույթի մեծ մասը կմնար պետական բյուջեում։ Օրենքն ուժի մեջ մտավ սեպտեմբերի 4֊ին և այս ժամանակահատվածում արդեն ավելի քան 4մլրդ դրամ է վճարվել։

Ի դեպ, մենք արդեն նախաձեռնել ենք մետաղական հանքերի հարկման նոր համակարգի մշակումն ու ներդրումը»։

Լրահոս

Դիտել ավելին