Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

15 Սեպտեմբեր, 2021 14:08
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Սեպտեմբերի 16 -ին Դուշանբեում, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջափարովը: 

 

Լրահոս

Դիտել ավելին