Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով . Սեյրան Օհանյան

15 Սեպտեմբեր, 2021 13:56
Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով . Սեյրան Օհանյան

Ընդդիմադիրներն առաջարկել էին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ՝ ժամը 14:00-ին փակ նիստ գումար Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասով, սակայն, նիստն այսօր չի կայացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: 

«Մենք առաջարկել էինք, որ համապատասխան պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի, Դատախազության և ՄԻՊ-ի, գան և ներկայացնեն իրավիճակը և դրանից դուրս գալու իրենց առաջարկությունները: Իշխանություններն ասում են, որ ցանկանում են առաջին դեմքերով ներկայանալ, և համադրման խնդիր կա, տարբեր պատճառներով բացակայողներ կան»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ տեղեկություն են ստացել, որ նորից համադրման խնդիր կա, և իրենք առաջարկում են, որ վերջնական համադրումն իրականացնեն:

Առայժմ հայտնի չէ, թե երբ կկայանա փակ հանդիպումը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին