Կարևոր իրադարձություններ

Մենք ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չենք համարում, համապարփակ կարգավորման կարիք կա․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

15 Սեպտեմբեր, 2021 13:09
Մենք ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չենք համարում, համապարփակ կարգավորման կարիք կա․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում, այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չենք համարում և, այս լուծման համար, երկու երկրի միջև համապարփակ կարգավորման անհրաժեշտություն ենք տեսնում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ և մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է»,- նշել է ԱՄՆ դեսպանը։

 

Լրահոս

Դիտել ավելին