Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Լատվիայի հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակությանը

15 Սեպտեմբեր, 2021 13:01
Ռուստամ Բադասյանն ընդունել է Լատվիայի հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ-ում երկօրյա աշխատանքային այցով գտնվող Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային հարցերում փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան, որոնք ստեղծում են բարենպաստ պայմաններ երկու երկրների լիազոր պետական մարմինների միջև փոխգործակցության ծավալման համար:

Պատվիրակության անդամները, կարևորելով միջազգային երկկողմ և բազմակողմ գործակցությունը, ներկայացրել են համագործակցության շնորհիվ կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հաջողված օրինակներ:

Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակության անդամները կիսվել են նաև այցի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում աշխատանքային հանդիպումների տպավորություններով, որի ընթացքում տեղի է ունեցել փորձի արդյունավետ փոխանակում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու կառույցների միջև համագործակցության խորացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին