Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան 2022 թվականի առաջին կեսին՝ Հայաստանում

15 Սեպտեմբեր, 2021 12:53
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան 2022 թվականի առաջին կեսին՝ Հայաստանում

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:

«2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերը: Այս առիթով առանձին արարողակարգային որոշում է կայացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին