Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ. ժամանել է Երևանի ոստիկանապետը

15 Սեպտեմբեր, 2021 12:24
Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց «Toyota» մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ «Opel»-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «Opel»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Լորիս Կ․-ին, հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, ինչպես նաև «Toyota» մակնիշի ավտոմեքենան, այն վարած վարորդին և ուղևորին  հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու։ 

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին