Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «Volkswagen»-ը. վիրավորներից մեկը գյուղապետի որդին է

15 Սեպտեմբեր, 2021 11:13
Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «Volkswagen»-ը. վիրավորներից մեկը գյուղապետի որդին է

Սեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչը՝ 27-ամյա Արկադիա Հովհաննիսյանի վարած «Nissan» մակնիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչը՝ 36-ամյա Արուսյակ Զոհրաբյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտոն։ 

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Ա. Հովհաննիսյանն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանի որդին է, նրա վարած «Nissan»-ն էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Դիտել ավելին