Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նպատակ է հետապնդում Տաթևիկ Ռևազյանը՝ դրսի ավիաընկերություններին արտոնյալ պայմաններով Հայաստան բերելով. «Իրավունք»

15 Սեպտեմբեր, 2021 09:05
Ի՞նչ նպատակ է հետապնդում Տաթևիկ Ռևազյանը՝ դրսի ավիաընկերություններին արտոնյալ պայմաններով Հայաստան բերելով. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) հայկական շուկա մուտք գործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը, որը խոստանում էր անհամեմատ մատչելի գներով տոմսեր դեպի եվրոպական ուղղություններ: Որը, սակայն, կարճ ժամա- նակ չվերթներ իրականացնելուց հետո (այն էլ ոչ խոստացված մատչելի գներով) դադարեցրեց գործունեությունը Հայաստանում` իμր COVID-19 համավարակով պայմանավորված:

Բայց ահա պարզվում է, որ Ryanair-ին նույն արտոնյալ պայմաններով (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) փոխարինելու է գալիս ոչ ավել, ոչ պակաս հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որը, ըստ շրջանառվող լուրերի, թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Լոնդոն եւ Փարիզ:

Փաստենք, որ Ryanair ավիաընկերության շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակվել են «Տարոն Ավիա» եւ «Տարոն» տեղական ավիափոխադրողները: Իսկ նոր լոուքոսթեր հայտնվելու դեպքում փակման վտանգի տակ կհայտնվեն այսօր դեռ մի կերպ մրցակցությանը դիմացող տեղական մյուս ընկերությունները:

Այս պայմաններում առնվազն զարմանալի է, թե ինչու են ավիացիոն իշխանությունները արտոնյալ պայմաններ նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար, որոնք օր օրի կանգնում են մեծ ռիսկերի առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին