Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    558
    572

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

ԶՈւ պաշտոնյան ազատվել է Արտակ Դավթյանի հետ հարաբերությունների պատճառով. «Ժողովուրդ»

15 Սեպտեմբեր, 2021 08:42
ԶՈւ պաշտոնյան ազատվել է Արտակ Դավթյանի հետ հարաբերությունների պատճառով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 13-ին հայտնի դսրձավ, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. Միեւնույն ժամանակ, Պողոս Պողոսյանն ազատվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթին այս գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ Սահակ Օհանյանի ազատումն ամենեւին պատահական չէ: ՀՀ պաշտպանության նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ Սահակ Օհանյանը տարաձայնություններ է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, որից հետո էլ ազատման դիմում է գրել։

Ի դեպ, Դավթյանի հետ հաշտ չէ նաեւ Օհանյանի տեղակալը, որը եւս դիմում է գրել, եւ, մեր տեղեկություններով, դեռ ավելին՝ աշխատանքից ազատման դիմում է գրելու նաեւ Մուրացանի հոսպիտալի պետ Վահան Գեւորգյանըլ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին