Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

ԱՀ Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

14 Սեպտեմբեր, 2021 22:37
Հեղինակ՝ ՀՀ Քննչական Կոմիտե
ԱՀ Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից,որում մասնավորապես նշված է.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ս.թ. սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Լրահոս

Դիտել ավելին