Կարևոր իրադարձություններ

Որոշ ժամանակ հասանելի չի լինի ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը

14 Սեպտեմբեր, 2021 22:18
Հեղինակ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Որոշ ժամանակ հասանելի չի լինի ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի սերվերային համակարգի խիստ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետները կատարում են էլեկտրոնային համակարգերի և տվյալների բազաների որոշակի վերակառուցում, ինչի հետևանքով որոշ ժամանակ հասանելի չի լինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online)։

Համակարգը հասանելի լինելուն պես հարկ վճարողները լրացուցիչ կիրազեկվեն։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին