Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում

14 Սեպտեմբեր, 2021 21:43
Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողի դին՝  առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում

ՀՀ Քննչական Կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել:

 

Լրահոս

Դիտել ավելին